Հուլիս 29, 2017 13:36 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը կրկին նոր կրթիռ է արձակել: Այս մասին,Tert.am-ի հաղորդմամբ, գրում են ճապոնական լրատվամիջոցները։

 

NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը կարող է ընկած լինել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտի։ Հրթիռը, որն ամենայն հավանականությամբ բալիստիկ տեսակի է, արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ։

Հրթիռի արձակման փաստը հաստատել են նաև հարավկորեական ռազմական աղբյուրները։

Դեպքի առնչությամբ Ճապոնիայի և Հարավային Կորեայի ազգային անվատնգության խորհուրդների ներկայացուցիչները պատրաստվում են արտահերթ նիստ գումարել։

https://lratvakan.am/

 

Պիտակ