Արաբիան ձգտում է իր տիրապետության տակ վերցնել Բրիտանիայի լրատվամիջոցները
Սաուդցի մի ներդրող գնել է Բրիտանական «Independent» թերթի ինտերնետային կայքի մեծ մասը, ինչը անհանգստացնում է մարդու իրավունքների և մամուլի ազատության պաշտպան խմբերին:
Լոնդոնում լույս տեսնող Guardian թերթը շաբաթ օրը գրել է.«Սաուդցի ներդրող Սուլթան Մոհամմադ Աբու Ալ-Ջադայելը «Independent» թերթի ինտերնետային կայքի բաժնեմասի 25-50 տոկոսը գնելով, միլիոնավոր դոլարներ լցրել է թերթի տերերի գրպանները»:
«Առկա փաստաթղթերի համաձայն՝ Աբու Ալ-Ջադայելը կայքի մեծ բաժնեմասին տիրանալով կարող է իր ազդեցության տակ առնել այդ խոշոր լրատվամիջոցը». գրել է Guardian-ը:
Ինչպես գրում է այդ թերթը` Բրիտանիայում սաուդցի ներդրողը բիզնեսով չի զբաղվում: Middle East թերթը նրան բնութագրել է Արաբիայի Մեդինա քաղաքից ժամանած անհայտ ներդրող:
«Independent» թերթում Արաբիայի այդ քաղաքացու կատարած ներդրումն արժանացել է բազում քննադատությունների: Մտահոգություն են հայտնել խոսքի ազատության պաշտպան խմբերը: