Պեկինին անհանգստացնում է լրացուցիչ THAAD ՀՀՊ տեղակայելու Սեուլի որոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i68482-Պեկինին_անհանգստացնում_է_լրացուցիչ_thaad_ՀՀՊ_տեղակայելու_Սեուլի_որոշումը
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնել՝ կապված լրացուցիչ THAAD ՀՀՊ համակարգեր տեղակայելու Հարավային Կորեայի որոշման հետ, փոխանցում է Reuters-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2017 14:02 Asia/Tehran
  • Պեկինին անհանգստացնում է լրացուցիչ THAAD ՀՀՊ տեղակայելու Սեուլի որոշումը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնել՝ կապված լրացուցիչ THAAD ՀՀՊ համակարգեր տեղակայելու Հարավային Կորեայի որոշման հետ, փոխանցում է Reuters-ը։

Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ THAAD-ի չորս լրացուցիչ ստորաբաժանումների տեղակայումը չի լուծի Հարավային Կորեայի անվտանգության խնդիրը, այլ միայն կբարդացնի իրադրությունը։ Պեկինը Սեուլին կոչ է արել դուրս բերել այդ համակարգը երկրի տարածքից։

ԿԺԴՀ-ի՝ հերթական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո Սեուլը հայտարարեց Վաշինգտոնի հետ բանակցություններ սկսելու մտադրության մասին՝ լրացուցիչ THAAD համակարգեր տեղակայելու շուրջ։


HARTAK.am