Ավստրալիայում օդանավում ահաբեկչության փորձ են կանխել
https://parstoday.ir/hy/news/world-i68544-Ավստրալիայում_օդանավում_ահաբեկչության_փորձ_են_կանխել
Ավստրալիայի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել օդանավում ահաբեկչությունը կանխելու համար։ Այս մասին հայտնում է News.am-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2017 09:19 Asia/Tehran
  • Ավստրալիայում օդանավում ահաբեկչության փորձ են կանխել

Ավստրալիայի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել օդանավում ահաբեկչությունը կանխելու համար։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Իրավապահների խոսքով կալանավորվել է չորս տղամարդ, որոնց մոտ գտել են «զգալի քանակության նյութեր» ինքնաշեն պայթուցիկ սարքերի համար ։

Միաժամանակ Ավստրալիայի օդանավակայաններում բարձրացվել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը ։ Վարչապետ Մալկոլմ Թերնբուլը նախազգուշացրել է, որ ահաբեկչության սպառնալիքը իրական է, ու մարդիկ կարող են օդանավակայաններում լրացուցիչ ստուգումների ենթարկվել, որոնք կարող են շատ ժամանակ խլել։ 

lratvakan.am/