Հուլիս 30, 2017 17:32 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ձախողվել է իրանաֆոբիայի հարցում

Անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ԱՄՆ իշխանությունների հակաիրանական ջանքերը հաջողություն չեն ունեցել և ամերիկացիների մեծ մասը Հյուսիսային Կորեային է համարում իր երկրի դեմ ուղղված մեծագույն սպառնալիքը:

Չնայած ԱՄՆ-ի ժողովրդի շրջանում իրանաֆոբիա տարածելու Վաշինգտոնի ջանքերին, Ամերիկյան Morning Consult  ինստիտուտի անցկացրած սոցհարցման արդյունքները վկայում են, որ այն դեպքում, երբ ամերիկացիների 40 տոկոսը Հյուսիսային Կորեային է սպառնալիք ներկայացնում, ընդամենը 3 տոկոսն է Իրանին համարում անվտանգության սպառնալիք ԱՄՆ-ի համար:

Ամերիկացիների 30 տոկոսին անհանգստացնում է Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման սպառնալիքը, իսկ 16 տոկոսի մտահոգությունն էլ Ռուսաստանի անվտանգության սպառնալիքներն են: 

Դա այն դեպքում, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը  փորձում է  Իրանին սպառնալիք ներկայացնելով հրաժարվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից և  խստացնել իր թշնամական քայլերն Իրանի դեմ:

Թրամփի կառավարությունը մտադիր է մինչև 2017 թվականի ամռան վերջը մշակել ու հայտարարել ԻԻՀ նկատմամբ իր քաղաքականությունները: 

Պիտակ