Բրիտանիայում անչափահասների բռնի ամուսնությունների աճ է նկատվում
Բրիտանիայի երեխաների իրավունքների պաշտպան կառույցն ազդարարել է այդ երկրում անչափահասների բռնի ամուսնությունների աճի մասին:
Լոնդոնից «Գարդիան» օրաթերթի հաղորդման համաձայն, Բրիտանիայի Երեխաների դեմ բռնության կանխման ազգային միությունը հայտարարել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում այդ երկրում անչափահասների ամուսնության աճ է նկատվում, որոնցից որոշների դեպքում երեխաներն ընդամենը 13 տարեկան են եղել:
Միության հայտարարության համաձայն, ծնողների կողմից երեխաների դեմ բռնություն ու սպառնալիք է գործադրվում, որպեսզի նրանք ամուսնանան այնպիսի անձանց հետ, որոնց հանդեպ որևէ զգացմունք չունեն և շատ դեպքերում հիշյալ անձին մինչև ամուսնությունը չեն հանդիպում:
Համաձայն այս հաղորդման, թեժ գծերի հետ հաստատված կապերն ու նաև խորհրդատվական հանդիպումները վկայում են պարտադիր ամուսնությունների թվի 12 տոկոս աճի մասին:
Բրիտանիայի երեխաների նկատմամբ բռնության կանխման ազգային միության նախագահ Փիթեր Վանլեսի ընդգծմամբ, պարտադիր ամուսնությունը հանցանք և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է համարվում:
«Պարտադիր ամուսնությունների դեմ պայքարի համար 2014 թվականին վավերացված նոր օրենքը ցանկալի արդյունք չի տվել»,-հավելել է Վանլեսը: