Թրամփի խորհրդականները պատժամիջոցներ են պատրաստում Չինաստանի դեմ. Politico
https://parstoday.ir/hy/news/world-i68612-Թրամփի_խորհրդականները_պատժամիջոցներ_են_պատրաստում_Չինաստանի_դեմ._politico
ԱՄՆ­ի նախագահ Դոնալդ Թրամփի բարձրաստիճան խորհրդականները մի շարք պատժամիջոցներ են պատրաստում Չինաստանի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2017 08:14 Asia/Tehran
  • Թրամփի խորհրդականները պատժամիջոցներ են պատրաստում Չինաստանի դեմ. Politico

ԱՄՆ­ի նախագահ Դոնալդ Թրամփի բարձրաստիճան խորհրդականները մի շարք պատժամիջոցներ են պատրաստում Չինաստանի նկատմամբ:

Ինչպես  տեղեկացնում Է  «Արմենպրես»-­ը, հուլիսի 31-­ին այս մասին Միացյալ Նահանգների Վարչակազմի  երկու պաշտոնյաներ  հայտնել են Politico  թերթին, որոնց  անունները չեն հայտնում: Նրանց  տվյալներով՝ Սպիտակ տանը մշակվող միջոցները կարող են ներառել սահմանափակումներ առեւտրի բնագավառում,  ինչպես նաեւ այլ տնտեսական պատժամիջոցներ:

Աղբյուրները հայտնել են, որ անցյալ հանգստյան օրերին կայացած քննարկումները հուլիսի 31-­ին կշարունակվեն, իսկ  վերջնական որոշումը կընդունվի շաբաթվա ընթացքում: «Սակայն այդ ներկայացուցիչները հավելել են, որ առայժմ  շատ վաղ Է ասել, թե ինչպիսին կլինի նախագահի որոշումը»,­- նշել Է հրատարակությունը: Սպիտակ տան  ներկայացուցիչը թերթի հարցմանը չի պատասխանել:

Թրամփը բազմիցս քննադատության Է ենթարկել Չինաստանին ԿԺԴՀ-­ի նկատմամբ նրա «անգործության» համար:

Հուլիսի 29-­ին նա վերստին հայտարարել Է Պեկինից իր «հիասթափության» մասին: «Մեր (ամերիկացի) նախկին հիմար  ղեկավարները նրանց (չինացիներին) թույլ են տվել տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ վաստակել (երկկողմ)  առեւտրից: Սակայն նրանք   (Չինաստանի ղեկավարները) ոչինչ չեն անում մեզ համար Հյուսիսային Կորեայի հետ, սոսկ ասում են: Մենք այլեւս թույլ չենք տա, որ դա շարունակվի: Չինաստանը հեշտությա՛մբ կարող Է լուծել այդ խնդիրը»,­- գրել Է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարն իր Twitter-­ում, հաղորդել Է ՏԱՍՍ-­ը:

Armenpress.am