Թրամփը ստորագրել է հակառուսական պատժամիջոցների փաթեթը
https://parstoday.ir/hy/news/world-i68850-Թրամփը_ստորագրել_է_հակառուսական_պատժամիջոցների_փաթեթը
Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին օրենքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2017 16:00 Asia/Tehran
  • Թրամփը ստորագրել է հակառուսական պատժամիջոցների փաթեթը

Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին օրենքը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն: 
«Այո», - ասել է РИА Новости-ի զրուցակիցը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահը ստորագրել է պատժամիջոցների մասին օրենքը: 

Նա նաև նշել է, որ շուտով Սպիտակ տունը կհրապարակի համապատասխան հայտարարությունը: 
Կրեմլը խիստ բացասական է գնահատել օրինագիծը, իսկ Եվրոպական Միությունը «Վաշինգտոնի միակողմանի գործողություններ» է անվանել այն: 
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը վտանգի տակ չի դնի Եվրոպական Միության շահերը՝ նոր պատժամիջոցներ մտցնելով Ռուսաստանի Դաշնության դեմ: 
Հայտնի է, որ հուլիսի 27-ին ԱՄՆ-ի Սենատն օրենք է ընդունել Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին, ինչից հետո ԱՄՆ նախագահին 10 օր է տրամադրվել օրենքն ընդունելու կամ մերժելու համար:

Tert.am