Ֆիլիպինների նախագահը Կիմ Չեն Ընին «հիմար շան որդի» է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i68854-Ֆիլիպինների_նախագահը_Կիմ_Չեն_Ընին_հիմար_շան_որդի_է_անվանել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն չորեքշաբթի ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին «հիմար» և «շան որդի» է անվանել Մանիլայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի վեհաժողովից առաջ, որին մասնակցելու է նաև Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը, հայտնում է Reuters գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2017 16:13 Asia/Tehran
  • Ֆիլիպինների նախագահը Կիմ Չեն Ընին «հիմար շան որդի» է անվանել

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն չորեքշաբթի ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին «հիմար» և «շան որդի» է անվանել Մանիլայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի վեհաժողովից առաջ, որին մասնակցելու է նաև Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը, հայտնում է Reuters գործակալությունը:

«Այդ թմբլիկ դեմքը, որը բարի է թվում: Այդ շան որդին: Եթե նա սխալ թույլ տա, Հեռավոր Արևելքը կչորանա: Դա անհրաժեշտ է կանգնեցնել, այդ միջուկային պատերազմը»,- հայտարարել է Դուտերտեն երկրի հարկային մարմինների աշխատակիցների հետ համաժողովի ժամանակ:

Կիմ Չեն Ընին «հիմար» անվանելով՝ Դուտերտեն նշել է, որ ԿԺԴՀ առաջնորդը «վտանգավոր խաղալիքների հետ է խաղում», ինչպես նաև նախազգուշացրել է տարածաշրջանում հակամարտության հետևանքների մասին: Ֆիլիպինների նախագահի խոսքով՝ առճակատումը կարող է բերել ռեսուրսների սպառման:

Հաղորդվում է, որ ավելի վաղ Դուտերտեն «շան որդի» էր անվանել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, «հիմար»՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, «գրողի ծոցն» էր ուղարկել Եվրամիությանը:

Tert.am