Տասնյակ անմեղ մարդիկ մահացել են Կանադայի բանտերում
Կատարված հետազոտությունների արդյունքների համաձայն, վերջին հինգ տարիների ընթացքում շուրջ 270 մարդ, որոնցից երկու երրորդն իրավական տեսակետից անմեղ է եղել, մահացել են Կանադայի կալանավայրերում:
Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, 2012 թվականի հունվար- հուլիս ամիսների ընթացքում Կանադայի 7 կալանավայրերում իրականացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, այդներկրի բանտերում պահվող կալանավորների 56 տոկոսը դեռ չի դատվել և բացի այդ բանտերում մահացած կալանավորների 65 տոկոսի դատաքննության ընթացքն ավարտված չի եղել:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն, Կանադայի բանտերում անմեղ մարդկանց մահը համարվում է աշխարհում գրավի դիմաց ազատ արձակման ամենակարծր օրենքներն այդ երկրում գործադրվելու արդյունքը, ինչը պատճառ է դարձել, որ Կանադայի բանտերը չափից ավելի մարդաշատ լինեն: