Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում
https://parstoday.ir/hy/news/world-i68966-Լավրովն_ու_Թիլերսոնը_քննարկել_են_իրավիճակը_Կորեական_թերակղզում
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում՝ Փհենյանի հրթիռային փորձարկմանը ՄԱԿ ԱԽ արձագանքի մշակման համատեքստում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2017 05:38 Asia/Tehran
  • Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում՝ Փհենյանի հրթիռային փորձարկմանը ՄԱԿ ԱԽ արձագանքի մշակման համատեքստում։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լավրովը դիմակայության մեջ ներգրավված կողմերին  կոչ է արել  զսպվածություն դրսեւորել ու հնարավորինս շուտ վերականգնել բանակցային գործընթացը։

Անդրադարձել են նաեւ համաշխարհային ու տարածաշրջանային այլ հրատապ խնդիրների։

Զրուցակիցները պայմանավորվել են մանրամասն քննարկել այդ խնդիրները կարգավորելու ուղղությամբ  փոխգործակցության հեռանկարները, նաեւ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի երկկողմանի հարաբերությունները Մանիլայում օգոստոսի 6-8-ը ԱՍԵԱՆ-ի անվտանգության հարցերով տարածաշրջանային համաժողովի շրջանակում իրենց հանդիպման ժամանակ։ 

News.am