Վաշինգտոնը քննադատվել է Արաբիայի հալածողական քայլերի դիմաց լռելու պատճառով
Ամերիկացի խաղաղության ակտիվիստը քննադատել է Արաբիայի «Ավամիե»-ի տարածքի բնակչության հանդեպ հալածողական քայլերի հանդեպ Վաշինգտոնի պահած լռությունը:
ԱՄՆ-ի խաղաղության ակտիվիստն և Վաշինգտոնում խաղաղության պաշտպան կանանց «Քոդփինք» խմբի հիմնադիր Միդիա Բենջամինը Արաբիայի «Ղաթիֆ» տարածքի «Ավամիե» ավանի բնակիչների վիճակը սոսկալի համարելով, ասել է. «Արաբիայի ժողովրդի դեմ ամերիկյան արտադրության զենքի օգտագործմամբ հանդերձ, ԱՄՆ-ի վարչակազմն ու ԶԼՄ-ները լռում են այդ տարածքի ժողովրդի կոտորածի և այդ տարածքից նրանց փախուստի մասին»:
Բենջամինը դատապարտելով Արաբիայի իշխանություններին ամերիկյան զենքի վաճառքի շարունակվելն, ասել է. «ԱՄՆ-ի կառավարության լռությունը վկայում է, որ երբ սեղանին դրված է զենքի վաճառքից գոյացող մեծ շահի հարցը, մարդու իրավունքները կորցնում են իրենց իմաստը»:
«Չափազանց զարմանալի է, որ Սպիտակ տանն ամեն օր մուսուլմանների դեմ ատելություն տարածող ԱՄՆ նախագահը բարեկամության դաշինք է կնքում այն ռեժիմի հետ, որը կրոնական ծայրահեղականության տարածման թիվ մեկ պատասխանատուն է համարվում»,-հայտարարել է Վաշինգտոնում խաղաղության պաշտպան կանանց «Քոդփինք» խմբի հիմնադիրն անդրադառնալով Արաբիայի իշխանությունների հետ ԱՄՆ նախագահի մտերիմ կապերին:
Ամերիկացի խաղաղության պաշտպան ակտիվիստը քննադատելով ԱՄՆ-ի ԶԼՄ-ների լռությունն, ասել է. «Ամերիկյան ԶԼՄ-ները հազվադեպ են Եմենի և այդ երկրի ժողովրդի դեմ Արաբիայի աղետալի պատերազմի մասին մեկնաբանություններ հրապարակում»: