Կրեմլը զգուշացրել է ԱՄՆ-ին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, քննադատելով ԱՄՆ-ի կողմից այդ երկրի դեմ սահմանաված նոր շրջափակումները, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այդ քայլի կապակցությամբ զգուշացրել է Վաշինգտոնին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ լրագրողների հետ ունեցած ասուլիսում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է.«Կրեմլն ընդունում է Թրամփի տված գնահատականը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների նվազեցման վտանգների մասին»:
Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում, քննադատելով ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից Ռուսաստանի շրջափակման մասին կայացրած որոշումը, այդ քայլը վտանգավոր էր բնութագրել Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններում:
Պեսկովն ասել է.«Մոսկվան ընդունում է, որ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների կտրուկ նվազումը կարող է վտանգավոր լինել կենսական և կարևոր ոլորտներում»: