Լավրովի հետ բանակցություններից հետո Թիլերսոնը չի շփվել մամուլի հետ
Օգոստոս 06, 2017 17:34 Asia/Tehran
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չի շփվել լրագրողների հետ Մանիլայում ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը։
Հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպումից անմիջապես հետո ամերիկացի դիվանագետը ավտոմեքենայով հեռացել է։
Գործակալությունը նշել է, որ հանդիպումից առաջ ոչ Թիլերսոնը, ոչ Լավրովը չեն պատասխանել Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ հարցին։
News.am
Պիտակ