Օգոստոս 07, 2017 10:32 Asia/Tehran
  • Փհենյանը հրաժարվել է Սեուլի հետ բանակցություններից

ԿԺԴՀ-ի ԱԳՆ ղեկավար Լի Յոն Հոն մերժել է իր հարավկորեացի գործընկերոջ՝ Կան Գյոն Հվայի՝ երկու երկրների միջեւ հարաբերությունները հարթելու նախաձեռնությանը դրական պատասխանելու առաջարկը, փոխանցում է BBC-ն։

Երկու նախարարների կարճատեւ հանդիպումը տեղի է ունեցել Մանիլայում՝ Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ասոցացիայի ֆորումի շրջանակում։

Սեուլի նախաձեռնությունը հյուսիսկորեացի նախարարը մերժել է, քանի որ ըստ նրա՝ «հարավային հարեւանն անկեղծ չէր»։

«Իրադրությունում, երբ Հարավը Հյուսիսի վրա ճնշում գործադրելու նպատակով ԱՄՆ-ի հետ է համագործակցում, նման առաջարկություններն անկեղծ չեն երեւում»,-ասել է նախարարը։

News.am

 

Պիտակ