ԱՄՆը կպատասխանի ՌԴից ամերիկացի դիվանագետների արտաքսմանը. Թիլերսոն
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել Է, որ նախազգուշացրել Է Ռուսաստանին ամերիկացի դիվանագետների արտաքսման կապակցությամբ պատասխան միջոցառումների մասին, Վաշինգտոնի այդ գործողությունների վերաբերյալ կհայտարարվի մինչեւ սեպտեմբերի 1-ը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AP գործակալությունը: Թիլերսոնը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պրագմատիզմով Է նայում ՌԴ-ի հետ հարաբերություններին, նշում Է Reuters գործակալությունը: Բացի այդ, Պետդեպարտամենտի ղեկավարը պատրաստակամություն Է հայտնել Մոսկվայի հետ աշխատել հիմնախնդիրների լուծման վրա, նշելով, որ չարժե դադարեցնել շփումը մեկ հարցի պատճառով:
Թիլերսոնը գտնվում Է Մանիլայում, որտեղ նա մասնակցում Է ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am