Ավելացել է ԱՄՆ-ից Կանադա մեկնող էմիգրանտների թիվը
Կանադայի ոստիկանությունը հայտարարել է, որ ավելացել է ԱՄՆ-ից Կանադա մեկնող էմիգրանտների թիվը:
Ֆրանս-Պրեսի հաղորդման համաձայն, կիրակի օրը, Կանադայի ֆեդերալ ոստիկանությունը ԱՄՆ-ից Կանադա մեկնող միգրանտների ինքնությունը ստուգելու նպատակով մեծ վրան է կանգնեցրել:
Միգրանտներն այդ ցուցակում գրանցվելուց հետո, փոխադրվում են Մոնրեալում գտնվող մեկ այլ կենտրոն, որտեղ մնալու են այնքան ժամանակ, մինչև Կանադայի պաշտոնատարները քննարկում են նրանց ապաստանության դիմումը:
Հաիթից տասնյակ փախստականներ, ԱՄՆ-ից վտարվելու մտավախությունից, անօրինական կերպով անցել են Կանադայի սահմանը և ապաստանություն խնդրել այս երկրից:
Կանադացի պաշտոնատարները Մոնրեալի օլիմպիական մարզադահլիճում են ընդունել միգրանտներին, որոնց թիվը 1025-ի է հասել: