Մոսկվան որոշել է կրճատել ԱՄՆ-ի վճարային ցանցերից իր կախվածությունը
Ռուսաստանի կառավարությունը տեղեկացրել է ԱՄՆ-ի վճարային ցանցերից, ինչպես նաև որպես գլխավոր արտարժույթ՝ դոլարից կախվածությունը կրճատելու Ռուսաստանի կառավարության որոշման մասին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը երկուշաբթի օրը կենսական համարելով ԱՄՆ-ի ֆինանսական միջոցներից կախվածության կրճատումն, ասել է. «Այս կախվածությունը շարունակվելու դեպքում, Մոսկվան մշտապես կապված է լինելու Վաշինգտոնին: Եվ դա ամերիկացի պաշտոնատարների ցանկությունն է»:
Ռուսաստանն ավելի վաղ արևմտյան ցանցերի, այդ թվում VISA-ի և MASTERCARD-ի փոխարեն ներկայացրել էր MIR կոչվող ազգային վճարային ցանցը:
Այսպիսով Մոսկվան իրականում արձագանքում է Վաշինգտոնի նոր պատժամիջոցներին, որոնց ԱՄՆ-ի նախագահն անցած շաբաթ ստորագրելով, օրենքի ուժ տվեց:
Ռյաբկովը ցավ հայտնելով այն կապակցությամբ, որ Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները ծանր փորձության են մատնվել, ասել է. «ԱՄՆ-ի Կոնգրեսն իր ցանկությունը թելադրելով Թրամփին, պատժամիջոցների նոր շրջան սկսեց Ռուսաստանի դեմ»: