Էրդողան. Գերմանիան օժանդակում է ահաբեկիչներին
Թուրքիայի նախագահն այդ երկրում հետախուզվող որոշ կասկածյալների արտահանձնման դիմումները պաշտոնական Բեռլինի կողմից մերժվելն ահաբեկիչների հանդեպ Գերմանիայի ցուցաբերած հովանավորության ապացույցն է համարել:
Գերմանիայի ՆԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայում ձախողած հեղաշրջումից հետո այդ երկրի ավելի քան 414 զորայիններ, դիվանագետներ, դատավորներ ու բարձրաստիճան պաշտոնատարներ և նրանց ընտանիքի անդամները ապաստանության դիմում են ներկայացրել Բեռլինին:
Թուրքիայի կառավարությունը հայատարարում է, որ հիշյալ անձինք մասնակից են եղել այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարության կործանման նպատակով 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջմանը:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Գերմանիան չպատասխանելով Անկարայի կողմից հետախուզվող կասկածյալների գործով Բեռլինին փոխանցված հարյուրավոր գործերին, իրականում օժանդակություն է ցուցաբերում ահաբեկիչներին:
Գերմանիայի և Թուրքիայի միջև լարվածությունը վերջին ամիսներին սրվել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Գերմանիայում Թուրքիայի սահմանադրության բարեփոխման հանրաքվեի քարոզարշավի հետ հակառակության, այս կոչված հեղաշրջման հեղինակների Գերմանիայում ապաստանելու և ի վերջո գերմանացի իրավապաշտպան Փիթեր Շտուդթների Թուրքիայում կալանավորվելու պատճառով: