Պուտին․ Ռուսաստանը մտադիր է այսուհետ էլ երաշխավորել Աբխազիայի անվտանգությունն ու անկախությունը
https://parstoday.ir/hy/news/world-i69362-Պուտին_Ռուսաստանը_մտադիր_է_այսուհետ_էլ_երաշխավորել_Աբխազիայի_անվտանգությունն_ու_անկախությունը
Ռուսաստանը մտադիր է այսուհետ էլ երաշխավորել Աբխազիայի անվտանգությունն ու անկախությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2017 05:29 Asia/Tehran
  • Պուտին․ Ռուսաստանը մտադիր է այսուհետ էլ երաշխավորել Աբխազիայի անվտանգությունն ու անկախությունը

Ռուսաստանը մտադիր է այսուհետ էլ երաշխավորել Աբխազիայի անվտանգությունն ու անկախությունը։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Մենք խոսելու շատ թեմաներ ունենք, բայց գլխավորն այն է, որ մենք Աբխազիայի հետ առանձնահատուկ հարաբերություններ  ունենք։ Մենք հուսալիորեն երաշխավորում ենք Աբխազիայի անվտանգությունն ու ինքնուրույնությունը, անկախությունը։ Վստահ եմ, որ այդպես է լինելու նաեւ այսուհետ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է գտնել Աբխազիայի տնտեսության զարգացման լավագույն տարբերակները՝ նոր աշխատատեղեր ստեղծելու համար, հավելելով, որ այդ հարցը քննարկվելու է Հաջիմբայի հետ։

News.am