Օգոստոս 09, 2017 18:38 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ժողովուրդը կասկածում է,որ Թրամփը կկարողանա կարգավորել Հյուսիսային Կորեայի ճգնաժամը

Վերջերս անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ ամերիկացիները կասկածում են, որ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա կարգավորել Հյուսիսային Կորեայի ճգնաժամը:

Ինչպես հաղորդում է  CNN հեռուստաալիքը,  «CBS» հեռուստատեսային ցանցի անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 72 տոկոսը մտահոգ է Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև բախումներ ծագելու կապակցությամբ Դա այն դեպքում, երբ ամերիկացիների ընդամենը 25 տոկոսն է վստահություն հայտնել, որ այդ հարցը կլուծվի առանց որևէ բախում ծագելու:

Ի դեպ դեմոկրատների 79  և հանրապետականների 68 տոկոսը իրենց մտահոգությունն են հայտնել Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև բախումներ ծագելու հավանականության կապակցությամբ:

Ըստ հաղորդման , ամերիկացիների միայն 35 տոկոսն է համոզված, որ  Դոնալդ Թրամփը կարող է լուծել Հյուսիսային Կորեայի միջուկային հարցը:

Ամերիկյան լրատվամիջոցներն այն դեպքում են վերջերս Դոնալդ Թրամփի կարողության ու նրա վարկանիշի վերաբերյալ սոցհարցում անցկացրել,երբ Հյուսիսային Կորեան կոշտ հակազդեցություն է ցուցաբերել Վաշինգտոնի գլխավորությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած նոր պատժամիջոցների նկատմամբ:

Պիտակ