Օգոստոս 09, 2017 18:46 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան ազատ է արձակել կանադացի քահանային

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մարդասիրական դրդապատճառներից ելնելով, ազատ է արձակել ցմահ ազատազրկման դատապարտված կանադացի քահանային:

Պեկինից Reuters գործակալությունը հաղորդել է, որ Հյուսիսային Կորեայի գործակալությունը հաղորդել է .«Մարդասիրական դրդապատճառներով, 2017 թվականի օգոստոսի 9-ին ԿԺԴՀ-ի դատարանն ազատ է արձակել Կանադայի քաղաքացի Ռիմ Հիուն Սուին»:

Կանադացի քահանան ծառայում էր կանադայի մեծ եկեղեցում: Նա 2015 թվականին ցմահ ազատազրկման էր դատապարտվել ՝ Հյուսիսային Կորեայի ռեժիմը կործանելու փորձի մեղադրանքով:

Պիտակ