Օգոստոս 10, 2017 07:29 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հետ լարվածությունների սրման ֆոնին Հյուսիսային Կորեայում ժողովրդական մեծ հանրահավաք է կազմակերպվել

ԱՄՆ-ի հետ Հյուսիսային Կորեայի լարվածությունների սրման ֆոնին այդ երկրի ժողովուրդը մասնակցել է մայրաքաղաքում կազմակերպված մեծ հանրահավաք-երթին:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հյուսիսային Կորեայի քաղաքացիները չորեքշաբթի օրը մասնակցելով մայրաքաղաք Փխենյանի գլխավոր հրապարակներից մեկում կազմակերպված հանրահավաքին իրենց հակառակությունը հայտնեցին այդ երկրի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքներին ու նոր պատժամիջոցներին:

Հյուսիսային Կորեայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ համախմբվելով Փխենյանի «Կիմ Իլ Սունգ»-ի հրապարակում և հակաամերիկյան կարգախոսներ վանկարկելով ընդգծել են Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի թշնամական ու տարածամոլական քաղաքականությունների դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ հրթիռային ու միջուկային ծրագրերի ընդլայնման ուղղությամբ Հյուսիսային Կորեայի քաղաքականությունը շարունակվելով այդ երկիրը կարժանանա Վաշինգտոնի ցասումին:

Կորեական թերակղզին վերջին ամիսներին Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային փորձարկումների, ինչպես նաև Փխենյանի համոզմամբ իր դեմ ուղղված սպառնալիք համարվող ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների պատճառով ճգնաժամի է մատնված:

 

Պիտակ