Օգոստոս 11, 2017 18:12 Asia/Tehran
  • Թրամփը կրկին սպառնացել է Հյուսիսային Կորեային

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին սպառնացել է ռազմական հարձակմամբ:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, շարունակելով Հյուսիսային Կորեայի դեմ իր հռետորաբանություններում Դոնակդ Թամփը շեշտել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական հարձակման քայլերը պատրաստ են:

Թրամփը մի քանի օր առաջ  ասել էր, որ եթե Հյուսիսային Կորեան շարունակի ԱՄՆ-ի դեմ իր սպառնալիքները, աշխարհում մինչ օրս չլսված ու  չտեսնված «Հրի ու ցասման» առաջ է կանգնելու:

Չնայած որ Հյուսիսային Կորեայի դեմ հնչեցրած սպառնալիքների բերումով արժանացել էր քննադատությունների, սակայն հինգշաբթի օրը նույնպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր.«Հյուսիսային Կորեայի դեմ հնչեցրած սպառնալիքներս բավականաչափ խիստ ու կտրուկ չեն եղել»:

Վերջին շաբաթների ընթացքում Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկա հրթիռների փորձարկումներից հետո Վաշինգտոնի և Փխենյանի միջև առկա լարվածություններն և հռետորաբանությունները ավելի են սրվել և հասել են գագաթնակետի:

Պիտակ