Միջազգային հարաբերություններում բեկումնային փուլ է. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i69568-Միջազգային_հարաբերություններում_բեկումնային_փուլ_է._Լավրով
Միջազգային հարաբերություններում բեկումնային փուլ է սկսվել։ Այս մասին «Նշանակությունների տարածք» ֆորումում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2017 15:41 Asia/Tehran
  • Միջազգային հարաբերություններում բեկումնային փուլ է. Լավրով

Միջազգային հարաբերություններում բեկումնային փուլ է սկսվել։ Այս մասին «Նշանակությունների տարածք» ֆորումում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Այժմ միջազգային հարաբերություններում միանշանակ բեկումնային փուլ է։ Անցնում է անցյալ դարաշրջանը, որը բնորոշվեց նրանով, որ այն, ինչը մենք մի քանի հարյուրամյակ Արեւմուտք ենք անվանում, գերիշխում է միջազգային հարցերում եւ օբյեկտիվորեն ձեւավորվում է այն, ինչ բազմակենտրոն աշխարհակարգ ենք անվանում»,–ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ արեւմտյան երկրների կողքին ի հայտ են գալիս տնտեսական աճի եւ ֆինանսական հզորության նոր կենտրոններ։

«Իսկ այդ ամենի հետ միասին մեծանում է նաեւ քաղաքական ազդեցությոնը։ Եվ այդ նոր երկրները շարունակում են հետապնդել իրենց շահերը՝ նաեւ մասնակցելով միջազգային օրակարգի ձեւավորմանը, երանգ հաղորդելով հատկապես այն տարածաշրջանների վերաբերյալ հարցրերին, որտեղ ձեւավորվում են համապատասխան ուժերի կենտրոնները»,–ասել է Լավրովը՝ հավելելով, որ խոսքը Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի ու ՀԱՀ–ի մասին է։

News.am