ԿԺԴՀ-ի շուրջ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Մերկել
Կտրուկ հայտարարությունները չեն նպաստում ԿԺԴՀ-ի շուրջ հակամարտության կարգավորմանը, ճգնաժամից դուրս գալու ուղիներն անհրաժեշտ Է փնտրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդիի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավար Ուիլյամ Լեյսի Սվինգի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլսիում:
«Ես հաստատ համոզված եմ, որ հռետորաբանության Էսկալացումը չի նպաստելու հակամարտության կարգավորմանը,- ասել Է նա:-Ես նաեւ չեմ տեսնում դրա ռազմական լուծումը» : Մերկելը նշել Է, որ ստեղծված իրադրությունից դուրս գալու համար «մշտական աշխատանք Է անհրաժեշտ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ ավելի սերտ համագործակցություն, նախեւառաջ ԱՄՆ-ի եւ Չինաստանի», ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս երկրների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am