ԿԺԴՀ-ի շուրջ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Մերկել
https://parstoday.ir/hy/news/world-i69570-ԿԺԴՀ_ի_շուրջ_հակամարտությունը_ռազմական_լուծում_չունի._Մերկել
Կտրուկ հայտարարությունները չեն նպաստում ԿԺԴՀ-ի շուրջ հակամարտության կարգավորմանը, ճգնաժամից դուրս գալու ուղիներն անհրաժեշտ Է փնտրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2017 15:52 Asia/Tehran
  • ԿԺԴՀ-ի շուրջ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Մերկել

Կտրուկ հայտարարությունները չեն նպաստում ԿԺԴՀ-ի շուրջ հակամարտության կարգավորմանը, ճգնաժամից դուրս գալու ուղիներն անհրաժեշտ Է փնտրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է  «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի  փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդիի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության  ղեկավար Ուիլյամ Լեյսի Սվինգի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլսիում:

«Ես հաստատ համոզված եմ, որ հռետորաբանության Էսկալացումը չի նպաստելու հակամարտության կարգավորմանը,-  ասել Է նա:-Ես նաեւ չեմ տեսնում դրա ռազմական լուծումը»  : Մերկելը նշել Է, որ ստեղծված իրադրությունից դուրս գալու համար «մշտական աշխատանք Է անհրաժեշտ ՄԱԿ-ի   Անվտանգության խորհրդում եւ ավելի սերտ համագործակցություն, նախեւառաջ ԱՄՆ-ի եւ Չինաստանի», ինչպես նաեւ  տարածաշրջանի մյուս երկրների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am