Օգոստոս 12, 2017 11:50 Asia/Tehran
  • Չինաստան.«Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի կողմից քայլ արվելու դեպքում, Պեկինը միջամտելու է»

Չինաստանի իշխող կուսակցությանը կից մի օրաթերթ սպառնացել է, որ եթե Հյուսիսային Կորեայի դեմ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի սպառնալի քայլերը վտանգեն Չինաստանի շահերը, ապա Պեկինը կտրուկ քայլեր է նախաձեռնելու:

Global Times օրաթերթն իր շաբաթ օրվա համարում գրել է.«Չինաստանը թույլ չի տալու  ԱՄՆ-ին և Հարավային Կորեաին՝ ռազմական հարձակումներով կործանել Հյուսիսային Կորեայի վարչակազմը, իսկ եթե Փխենյանը հրթիռային քայլ կատարի ԱՄՆ-ի տարածքի դեմ, այդ դեպքում Պեկինը պահպանելու է իր անկողմնակալ դիրքը»:

Global Times-ի գրությամբ, ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան իրենց սխալ քայլերով, ապակայունացրել են կորեական թերակղզին և ողջ աշխարհը:

Պիտակ