«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը դադարեցրել է միգրանտների փրկության առաքելությունը
https://parstoday.ir/hy/news/world-i69676-Բժիշկներ_առանց_սահմանների_կազմակերպությունը_դադարեցրել_է_միգրանտների_փրկության_առաքելությունը
«Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային կազմակերպությունը հայտարարել է Միջերկրական ծովում միգրանտների փրկությանն ուղղված գործունեությունը դադարեցնելու մասին՝ լիբիական առափնյա ծառայության սպառնալից գործողությունների եւ իտալական կառավարության կողմից ստեղծած խոչընդոտների պատճառով, հաղորդում է Reuters-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2017 05:52 Asia/Tehran
  • «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը դադարեցրել է միգրանտների փրկության առաքելությունը

«Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային կազմակերպությունը հայտարարել է Միջերկրական ծովում միգրանտների փրկությանն ուղղված գործունեությունը դադարեցնելու մասին՝ լիբիական առափնյա ծառայության սպառնալից գործողությունների եւ իտալական կառավարության կողմից ստեղծած խոչընդոտների պատճառով, հաղորդում է Reuters-ը:

«Մենք դադարեցնում ենք մեր գործունեությունը, քանի որ լուրջ սպառնալիք ենք զգում լիբիական առափնյա ծառայության կողմից... Մենք չենք կարող վտանգի ենթարկել մեր աշխատակիցներին»,- հայտարարել է կազմակերպության իտալական բաժանմունքի նախագահ Լորիս դե Ֆիլիպին:

Նրա խոսքով՝ լիբիական առափնյա ծառայությունը ոչ կառավարական կազմակերպություններից պահանջել է երկրի ափամերձ շրջանից մի քանի հարյուր կիլոմետր հեռանալ: Անցյալ տարի էլ ծառայության ներկայացուցիչները 13 անգամ կրակել են MSF-ի նավի ուղղությամբ:

News.am