Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում մահացած երեխաների թիվը հասել է 60-ի
https://parstoday.ir/hy/news/world-i69678-Հնդկաստանի_հիվանդանոցներից_մեկում_մահացած_երեխաների_թիվը_հասել_է_60_ի
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Գորակխպուր քաղաքի հիվանդանոցում մահացած երեխաների թիվը հասել է 60-ի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2017 06:07 Asia/Tehran
  • Հնդկաստանի  հիվանդանոցներից մեկում մահացած երեխաների թիվը հասել է 60-ի

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Գորակխպուր քաղաքի հիվանդանոցում մահացած երեխաների թիվը հասել է 60-ի:

Նշվում է, որ երեխաների զանգվածային մահվան պատճառը թթվածին մատակարարող համակարգի անսարքությունն է եղել։

Հիվանդանոցի աղբյուրի տվյալների համաձայն՝ թթվածնի մատակարարման համար պատասխանատու ծառայությունը դադարեցրել է մատակարարել այն օգոստոսի 9-ին:

Ուրբաթ երեկոյան Ուտար Պրադեշի իշխանությունները հայտնել են տեղական լրատվամիջոցներին, որ երեխաների մահվան պատճառը թթվածնի պակասը չէր: Նրանք նաև նշել են, որ տեղական կառավարման մարմինները գտնվում են հիվանդանոցում և վերահսկում են իրավիճակը:

Բուժհաստատության ներկայացուցչի խոսքով՝ աշխատակիցները մի քանի անգամ գրավոր դիմում են ներկայացրել նահանգի իշխանություններին և տեղեկացրել, որ հիվանդանոցում թթվածնի մատակարարման խնդիր կա, սակայն նրանց կոչերն անուշադրության են մատնվել:

Tert.am