Օգոստոս 14, 2017 13:02 Asia/Tehran
  • Պատերազմի հավանականության պատճառով, Հյուսիսային Կորեան կանչել է իր դեսպաններին

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունը սրվելով, արտահերթ նիստ հրավիրելով, Փխենյանը կանչել է իր դեսպաններին:

Երկուշաբթի օրը, Հարավային Կորեայի Միավորման նախարարության խոսնակ Թաե Հյունն ասել է.«Դեռ պարզ չէ, թե Փխենյանը որ երկրներում իր դեսպաններին է կանչել, սակայն արտահերթ նիստին մասնակցելու նպատակով Փխենյան են մեկնել Ռուսաստանում, Չինաստանում և ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպանները»:

Նա նշել է, որ այդ նիստում հավանաբար քննարկվելու են երկրի ռազմական պատրաստվածության, հավանական միջուկային փորձարկման, բալիստիկ հրթիռի արձակման և ԱՄՆ-ին դիմակայման եղանակների հետ կապված հարցեր:

Փխենյանն իր դեսպաններին կանչել է այն ժամանակ, երբ Հյուսիսային կորեայի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունները սրվել են՝ Փխենյանի դեմ ուղղված Դոնալդ Թրամփի նոր սպառնալիքների պատճառով:

Պիտակ