Օգոստոս 15, 2017 10:14 Asia/Tehran
  • ԿԺԴՀ-ի շուրջ հակամարտությունն սպառնում Է միջուկային պատերազմով. Զիգմար Գաբրիել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը չի բացառել, որ ԿԺԴՀ- ի շուրջ հակամարտությունը կարող Է հանգեցնել միջուկային պատերազմի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատասխանելով Markische Allgemeine Zeitung թերթի լրագրողի այն հարցին, թե ինքը կարծում Է արդյոք, որ հնարավոր միջուկային պատերազմի վերաբերյալ երկյուղներն ուռճացված են, նախարարն ասել Է. «Այն բացառված չԷ: Բայց սովորական զենքի կիրառմամբ պատերազմն Էլ աներեւակայելի շատ կյանքեր կխլի»:

Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 14­-ին Phoenix գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, թե ինքը համոզված Է, որ ԿԺԴՀ­-ի վրա գործադրվող ճնշման նպատակը պետք Է լինի նրա միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը: «Ինձ համար ակներեւ Է, որ խնդիրը պետք Է խաղաղ լուծում գտնի: Նպատակը պետք Է լինի բանակցային ձեւաչափի որոնումը, ինչպիսին «6 + 1» ձեւաչափն Էր»,­ասել Է նա: Մերկելը նաեւ պաշտպանել Է ՄԱԿ-­ի Անվտանգության խորհրդի կողմից Փենյանի վրա պատժամիջոցների ճնշման խստացումը եւ հույս հայտնել, որ ԱԽ-­ի մշտական անդամներն ապագայում Էլ միասնական դիրք կբռնեն Հյուսիսային Կորեայի հարցում:

 Ավելի վաղ ԱՄՆ­-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն հայտարարել Է, որ Հյուսիսային Կորեայի հետ միջուկային պատերազմի անմիջական սպառնալիք չկա, չնայած լարվածության աճին: Պոմպեոն, սակայն, ընդունել Է, որ Փենյանի զինագործական ծրագիրը զարգանում Է այնպիսի տեմպերով, որոնք «ավելի ու ավելի մեծ տագնապ» են հարուցում, եւ նշել Է, որ հյուսիսկորեական  հրթիռների  նոր  փորձարկումները   չպետք Է  ոչ  մեկին  զարմացնեն: 

 Fox  Nrws­-ին տված  հարցազրույցում նա  ընդգծել Է, որ «ռազմավարական համբերությունը», որը Վաշինգտոնը ցուցաբերում Էր Փենյանի հրթիռային եւ միջուկային ջանքերի նկատմամբ, սպառվել Է:

Իր հերթին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել Է, որ ԿԺԴՀ­-ի հրթիռային ու միջուկային խնդիրն ամեն պարագայում անհրաժեշտ Է լուծել խաղաղ ճանապարհով: «Այլեւս ոչ մի պատերազմ չպետք Է լինի Կորեական թերակղզում: Հյուսիսկորեական միջուկային հիմնախնդիրը պետք Է լուծվի խաղաղ ճանապարհով, անկախ այն բանից՝ ինչ անկումների ու վերելքների ենք մենք բախվում»,­ ասել Է նա: Նախագահը նաեւ հույս Է հայտնել, որ ԱՄՆ-­ը պատասխանատու եւ հանգիստ մոտեցում կդրսեւորի իրադրության կարգավորմանը: Բացի այդ, Մուն Չժե Ինը հորդորել Է Փենյանին՝ «դադարեցնել սադրիչ գործողություններն ու սպառնալիքները», որպեսզի չվատթարանա Կորեական թերակղզու իրադրությունը:

ԱՄՆ-­ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսը նույնպես հանդես են եկել Փենյանի եւ Վաշինգտոնի հարաբերությունների ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին: «Առայժմ դիվանագիտությունը նախընտրելի միջոց Է մնում, որը կարող Է ստիպել Հյուսիսային Կորային՝ փոխել իր գործելակերպը, ռազմական միջոցներն օժանդակ են»,­-ասված Է երկու քաղաքական գործիչների հոդվածում, որը հրապարակել   Է Wall Street Journal­ -ը:

Armenpress.am

 

Պիտակ