Չինացիները ստեղծում են արագաչափեր, որոնք մեքենան կճանաչեն նույնիսկ առանց համարանիշի
https://parstoday.ir/hy/news/world-i69846-Չինացիները_ստեղծում_են_արագաչափեր_որոնք_մեքենան_կճանաչեն_նույնիսկ_առանց_համարանիշի
Պեկինի համալսարանի մասնագետները ստեղծում են ճանապարհային արագաչափեր, որոնք կկարողանան մեքենաները ճանաչել նույնիսկ պետհամարանիշի բացակայության դեպքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2017 09:02 Asia/Tehran
  • Չինացիները ստեղծում են արագաչափեր, որոնք մեքենան կճանաչեն նույնիսկ առանց համարանիշի

Պեկինի համալսարանի մասնագետները ստեղծում են ճանապարհային արագաչափեր, որոնք կկարողանան մեքենաները ճանաչել նույնիսկ պետհամարանիշի բացակայության դեպքում:

Ինչպես հայտնում է motor.ru-ն, արդյունքում նոր արագաչափերը կարող են օգտագործվել մարդկանց լրտեսելու համար:

Պատրաստ լինելուց հետո արագաչափը կկարողանա յուրաքանչյուր մեքենա տարբերակել վիզուալ առանձնահատկությունների, օրինակ՝ գունային սխեմայի կամ արտաքին վնասվածքների շնորհիվ:

Այս արագաչափերն աշխատելու են արհեստական ինտելեկտի միջոցով: Այն կկարողանա տարբերել մեքենաներին բնորոշ առանձնահատկություններն ու դրանք համեմատել քաղաքի այլ հատվածներում տեղադրված նմանատիպ արագաչափերի տվյալների հետ:

Այսպիսով՝ հնարավոր կլինի մեքենաները ճանաչել՝ անկախ դրանց պետհամարանիշերի առկայությունից:

Tert.am