ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստ է սատարել Կորեական թերակղզում ճգնաժամի կարգավորմանը
https://parstoday.ir/hy/news/world-i69968-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_պատրաստ_է_սատարել_Կորեական_թերակղզում_ճգնաժամի_կարգավորմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն ասել է. «Կորեական թերակղզում ներկա ճգնաժամը հասել է այն աստիճանի, որ անցած տասնամյակներում իր նախադեպը չի ունեցել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2017 03:04 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստ է սատարել Կորեական թերակղզում ճգնաժամի կարգավորմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն ասել է. «Կորեական թերակղզում ներկա ճգնաժամը հասել է այն աստիճանի, որ անցած տասնամյակներում իր նախադեպը չի ունեցել»:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չորեքշաբթի օրը Նյու Յորքում ընդգծել է. «Կազմակերպությունը պատրաստ է սատարելու Հյուսիսային Կորեայի հարցով վեցակողմ բանակցությունների վերսկսմանը»:

Կորեական թերակղզում ճգնաժամը վերջին օրերին Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական հարձակման կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքի պատճառով հասել է իր գագաթնակետին:

Հյուսիսային Կորեան արձագանքելով այս սպառնալիքին հայտարարել է, որ եթե Վաշինգտոնը Կորեական թերակղզում լարվածության չձգտի, կվերանայի Գուամ կղզում ԱՄՆ-ի ռազմավարական նշանակությամբ ռմբարկուների բազայի դեմ հրթիռային հարձակման ծրագիրը:

ԱՄՆ նախագահը գնահատել է ԱՄՆ-ին պատկանող Գուամի կղզու դեմ հրթիռ արձակելու որոշման գործադրումը հետաձգելու մասին Հյուսիսային Կորեայի առաջնորդի ընդունած «խելամիտ որոշումը»: