Շոտլանդիայի խորհրդարանի վրա կիբերհարձակումը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/world-i69978-Շոտլանդիայի_խորհրդարանի_վրա_կիբերհարձակումը_շարունակվում_է
Շոտլանդիայի խորհրդարանի վրա կիբերհարձակումը շարունակվում է, բայց անվտանգության համակարգին դեռ հաջողվում է ետ մղել այն։ Այս մասին գրում է Independent-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2017 04:32 Asia/Tehran
  • Շոտլանդիայի խորհրդարանի վրա կիբերհարձակումը շարունակվում է

Շոտլանդիայի խորհրդարանի վրա կիբերհարձակումը շարունակվում է, բայց անվտանգության համակարգին դեռ հաջողվում է ետ մղել այն։ Այս մասին գրում է Independent-ը։

Օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերը Շոտլանդիայի խորհրդարանի համակարգչային համակարգերը ենթարկվել են կիբերհարձակման։

«Այս փուլում չկան վկայություններ այն մասին, որ հարձակումը խախտել է մեր պաշտպանական համակարգը, ու մեր էլեկտրոնային համակարգերը շարունակում են լիարժեք աշխատել։ Այդուհանդերձ՝ օգտատերերը պետք է հասկանան, որ հարձակումը դեռ շարունակվում է»,- հայտնել է խորհրդարանի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը Փոլ Գրայսը։

ՏՏ մասնագետները փորձում են լուծել խնդիրը ու վերլուծում են հաքերների մասին իրենց ստացած տվյալները։

Ակնկալվում է, որ հարձակումը կշարունակվի մի քանի օր։ Խորհրդարանական պաշտոնյաների խոսքով՝ հաքերները փորձում են ձեռք բերել օրենսդիրների էլեկտրոնային փոստն ու սոցցանցերի հաշիվները։

News.am