Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին` թշնամական քայլերի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i70050-Չինաստանը_զգուշացրել_է_ԱՄՆ_ին_թշնամական_քայլերի_կապակցությամբ
Չինաստանի բանակի կենտրոնական հանձնաժողովի տեղակալը հայտարարել է, որ Թայվանի նկատմամբ ԱՄՆ-ի սխալ քայլերը, Հարավչինական ծովում պարեկություն կատարելը և Հարավային Կորեայում ԹԱԴ հրթիռային համակարգի տեղադրելը, բացասաբար են ազդել Պեկին-Վաշինգտոն փոխվստահության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2017 07:43 Asia/Tehran
  • Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին` թշնամական քայլերի կապակցությամբ

Չինաստանի բանակի կենտրոնական հանձնաժողովի տեղակալը հայտարարել է, որ Թայվանի նկատմամբ ԱՄՆ-ի սխալ քայլերը, Հարավչինական ծովում պարեկություն կատարելը և Հարավային Կորեայում ԹԱԴ հրթիռային համակարգի տեղադրելը, բացասաբար են ազդել Պեկին-Վաշինգտոն փոխվստահության վրա:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, Պեկինում ԱՄՆ-ի բանակի համատեղ շտաբի պետ  Ջոզեֆ Դանֆորդի հետ հանդիպման ժամանակ, Չինաստանի բանակի կենտրոնական հանձնաժողովի տեղակալ Ֆան Չանգլոնգն ասել է.«Թայվանի նկատմամբ ԱՄՆ-ի սխալ գործողությունները, Չինաստանի շրջակայքում ԹԱԴ հրթիռային համակարգի տեղակայումը, Հարավչինական ծովում ԱՄՆ-ի ռազմանավերի ու հակաօդային պաշտպանության ուժերի գործողությունները և Չինաստանի շրջակայքում ծովում ու երկնքում Վաշինգտոնի պարեկային գործողությունները, շատ վատ են ազդել  երկկողմ ռազմական հարաբերությունների և փոխվստահության վրա»:

Ամերիկյան «Լաքհիդ Մարթին» ընկերության կողմից նախագծված ու արտադրված ԹԱԴ հակաբալիստիկ հրթիռային համակարգը կարող է հետախուզել և թիրախ դարձնել երկու հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները:

Մոսկվան ու Պեկինը բազմիցս ընդգծել են, որ ԹԱԴ համակարգի հեռահարությունը գերազանցում է Հարավային Կորեայի սահմանները և ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային հնարավորություն է ընձեռում տեղեկություններ քաղել չինական ու ռուսական հրթիռներից և կապ հաստատել ճապոնիայում ԱՄՆ-ի պաշտպանական համակարգի հետ: