Բեռլինի երաժշտական փառատոնը բոյկոտել են
Երաժշտական խմբերը, Սիոնիստական ռեժիմի կողմից ֆինանսավորելու պատճառով, բոյկոտել են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի երաժշտական փառատոնը:
Սիոնիստական «Ջեռուզալեմ Փոստ» օրաթերթի ինտերնետային կայքի հաղորդման համաձայն, Եգիպտոսի, Սիրիայի և Թունիսի երաժշտական խմբերը Բեռլինի երաժշտական փառատոնի ֆինանսավորման հարցում Սիոնիստական ռեժիմի դերակատարության պատճառով հրաժարվել են մասնակցել փառատոնին:
Գերմանիայի կառավարությունը, Բեռլինի քաղաքապետարանն ու ԵՄ-ն Բեռլինի Փոփ երաժշտության փառատոնի հովանավորներից են իսկ Իսրայելի ռեժիմը վճարել է որոշ մասնակիցների ճանապարհածախսը:
Փառատոնի պատասխանատուներն ասում են, որ Իսրայելի ռեժիմը որոշ մասնակիցների վճարել է 500-ական եվրո:
Բեռլինի երաժշտական փառատոնի պատասխանատուների ընդգծմամբ` փառատոնի բոյկոտը հովանավորում է Իսրայելի ռեժիմին բոյկոտի ու շրջափակման ենթարկելու և այնտեղ ներդրումներ չկատարելու շարժումը:
Բեռլինի երաժշտական փառատոնը տեղի կունենա օգոստոսի 23-ից 25-ը: