Շարունակվում են ԱՄՆ-ի հակաիրանական քայլերը
https://parstoday.ir/hy/news/world-i70084-Շարունակվում_են_ԱՄՆ_ի_հակաիրանական_քայլերը
Շարունակելով իր հակաիրանական քայլերը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տուգանել է ամերիկյան մի ընկերության ՝ Թեհրանի հետ գործարքի մեջ մտնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2017 13:40 Asia/Tehran
  • Շարունակվում են ԱՄՆ-ի հակաիրանական քայլերը

Շարունակելով իր հակաիրանական քայլերը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տուգանել է ամերիկյան մի ընկերության ՝ Թեհրանի հետ գործարքի մեջ մտնելու համար:

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունում օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը Office of Foreign Assets Control (OFAC) հայտարարել է, որ ամերիկյան ապրանքների արտահանման և նավարկության միջազգային ՝ Blue Sky Blue Sea ամերիկյան ընկերությունը տուգանվել է 518 063 դոլարով ՝ Իրանի հետ 140 գործարք կատարելու պատճառով:

ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությամբ , վերոնշյալ գործարքներով խախտվել են ԱՄՆ պատժամիջոցների օրենքները:

Լոս Անջելեսում տեղակայված ամերիկյան այդ ընկերությունը  2010-2012 թթ.-ին 560 204 դոլորի գործարք է կատարել Իրանի հետ ՝ ավտոմեքենաների փոխադրման ոլորտում: