Սիդնեյում մեքենան մխրճվել է առևտրի կենտրոնի այցելուների խմբի մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i70166-Սիդնեյում_մեքենան_մխրճվել_է_առևտրի_կենտրոնի_այցելուների_խմբի_մեջ
Սիդնեյում մեքենան մխրճվել է Chatswood Mall առևտրի կենտրոնի այցելուների խմբի մեջ, ինչի հետևանքով տուժել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է ABC Australia-ն՝ հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել կենտրոնի ելքի մոտ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 19, 2017 15:53 Asia/Tehran
  • Սիդնեյում մեքենան մխրճվել է առևտրի կենտրոնի այցելուների խմբի մեջ

Սիդնեյում մեքենան մխրճվել է Chatswood Mall առևտրի կենտրոնի այցելուների խմբի մեջ, ինչի հետևանքով տուժել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է ABC Australia-ն՝ հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել կենտրոնի ելքի մոտ։

Ոստիկանությունը կատարվածը որակել է որպես դժբախտ պատահար։

Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերում տուժածներին, հինգին պատրաստվում են հոսպիտալացնել։ Տուժածների թվում նաև փոքր երեխա կա։

Ըստ The Sydney Morning Herald-ի՝ վարորդը ցուցմունք է տալիս ոստիկանությունում։

tert.am