Հակառասիստական ցույցեր Կանադայում
Կանադայի Վանկուվեր քաղաքի հազարավոր բնակիչներ ցույցեր անցկացնելով իրենց հակառակությունը հայտնեցին այդ երկրում ֆաշիստական խմբերի ու նեոնացիների գործունեության դեմ:
Շաբաթ օրը Վանկուվերի փողոցներում կազմակերպված ցույցերի մասնակիցները կարգախոսներ վանկարկելով կոչ են արել «բաց դռների» քաղաքականություն վարել և ընդունել էմիգրանտներին ու հարգել ռասայական ու կրոնական բազմազանությունը:
Վանկուվեր քաղաքի փողոցներում անցկացված բողոքի երթի մասնակիցները հանդիպեցին ֆաշիստական խմբերի կողմնակիցներին ու նեոնացիներին: Նրանք սկսեցին միմյանց դեմ կարգախոսներ վանկարկել,ինչը հանգեցրեց Վանկուվերի ոստիկանության միջամտությանը:
Ըստ հաղորդումների, Վանկուվերի ոստիկանությունը ձերբակալել է հինգ մարդու:
Կանադայի Վանկուվեր քաղաքի հակառասիստական ցույցերն անցկացվել են ԱՄՆ-ի ժողովրդի կազմակերպած բողոքի ցույցերին զուգընթաց: ԱՄՆ-ում ռասիստական խմբերի դեմ ցույցերը տեղի են ունեցել Բոստոնում, Ալաբամայում, Վիսկոնսում, Կալիֆորնիայում, Նյու Ջերսիում, Հյուսիսային Կարոլինայում, Իլինոյսում եւ Նյու Յորքում: