Չինաստանը նոր հրթիռ է ստեղծում՝ ԱՄՆ-ի դեմ հավանական պատերազմի համար
Չինաստանը միջուկային զսպման ուժի մեծացման համար զարգացնում ու արտադրում է Julang-3 տեսակի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, Չինաստանի լրատվամիջոցները տեղեկացրել են այդ երկրում «Julang-3» տեսակի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր սերունդ զարգացնելու և արտադրելու մասին,որոնք արձակվելու են սուզանավից:
Հարկ է նշել ,որ այդ հրթիռի զարգացման ու արտադրման մասին հայտարարվել էր մի քանի տարի առաջ, սակայն թվում է,որ դա Չինաստանի «096» տիպի արդիական ատոմային սուզանավի նախագծի մի մասը լինի:
Ներկայումս Չինաստանի բանակը չորս 096 տեսակի սուզանավ ունի,որոնք վերազինված են Julang-2 հրթիռներով:
Փորձագետները հրթիռի հեռահարությունը 7-8 հազար կիլոմետր են հայտարարել, բայց միաժամանակ ասել են ,որ Չինաստանը ծովում իր միջուկային ռազմավարական ուժը մեծացնելու համար 11-13 հազար կիլոմետր հեռահարության Julang-3 տեսակի հրթիռի կարիք ունի: