Վրաստանը հավելյալ 500 մլն խորանարդ մետր բնական գազ կստանա Ադրբեջանից
Մարտ 06, 2016 14:56 Asia/Tehran
Ադրբեջանն ավելացնում է գազի մատակարարումը Վրաստան։ Համապատասխան համաձայնագիրը կնքնվել է Վրաստանի և Ադրբեջանի SOCAR պետական ընկերության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ու Ռովնագ Աբդուլաևը, հայտնում է Грузия Online-ը։ Միաժամանակ իջեցվում է սոցիալական գազի գինը։
«Բացի այդ, SOCAR-ը պատրաստակամություն է հայտնում նվազեցնել լիցքավորման կայանների համար նախատեսված կոմերցիոն գազի գինը։ 1000 խորանարդ մետր գազի համար զեղչը կկազմի 35-40 դոլար։
2012 թվականի համեմատ Վրաստանում գազի սպառումն աճել է 40%-ով», - հայտնում են Վրաստանի Էներգետիկայի նախարարությունից։
armedia.am
6/3/2016
Պիտակ