Սաուդյան Արաբիայի թագավորն անցկացրել է մարդկության պատմության ամենաթանկ արձակուրդը
Օգոստոս 23, 2017 07:53 Asia/Tehran
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը մեկ ամիս տևած արձակուրդի ընթացքում ծախսել է 100 մլն դոլար:
Միապետն արձակուրդն անցկացրել է Մարոկկոյի Տանժեր քաղաքում գտնվող իր ամառանոցում: Սաուդյան թագավորին հանգստի ժամանակ ուղեկցել է մոտ 1000 մարդ՝ ընտանիքի անդամներ, ազգականներ, նախարարներ, խորհրդականներ և անվտանգության աշխատակիցներ, որոնց համար Սալմանն ամրագրել է 800 հյուրանոցային համար և 200 ավտոմեքենա:
Հաղորդվում է, որ սաուդյան թագավորի Մարոկկոյում անցկացրած մեկամսյա արձակուրդի արժեքը հավասար է երկրի զբոսաշրջության տարեկան եկամտի 1.5 տոկոսին:
armedia.am
Պիտակ