Սաուդյան Արաբիայի թագավորն անցկացրել է մարդկության պատմության ամենաթանկ արձակուրդը
https://parstoday.ir/hy/news/world-i70484-Սաուդյան_Արաբիայի_թագավորն_անցկացրել_է_մարդկության_պատմության_ամենաթանկ_արձակուրդը
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը մեկ ամիս տևած արձակուրդի ընթացքում ծախսել է 100 մլն դոլար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2017 07:53 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի թագավորն անցկացրել է մարդկության պատմության ամենաթանկ արձակուրդը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը մեկ ամիս տևած արձակուրդի ընթացքում ծախսել է 100 մլն դոլար:

 Միապետն արձակուրդն անցկացրել է Մարոկկոյի Տանժեր քաղաքում գտնվող իր ամառանոցում: Սաուդյան թագավորին հանգստի ժամանակ ուղեկցել է մոտ 1000 մարդ՝ ընտանիքի անդամներ, ազգականներ, նախարարներ, խորհրդականներ և անվտանգության աշխատակիցներ, որոնց համար Սալմանն ամրագրել է 800 հյուրանոցային համար և 200 ավտոմեքենա:

Հաղորդվում է, որ սաուդյան թագավորի Մարոկկոյում անցկացրած մեկամսյա արձակուրդի արժեքը հավասար է երկրի զբոսաշրջության տարեկան եկամտի 1.5 տոկոսին:

armedia.am