Օգոստոս 23, 2017 18:47 Asia/Tehran
  • Ամերիկացի հրամանատարները պնդում են.«Հյուսիսային Կորեայի դեմ պետք է դիմել ռազմական քայլերի»

ԱՄՆ բանակի ավագ հրամանատարների մի մասը պնդում է, որ Հյուսիսային Կորեայի դեմ պետք է պահպանել ռազմական կանխարգելիչ ուժը:

Հարավային Կորեայում տված մամուլի ասուլիսում, ԱՄՆ բանակի մի խումբ ավագ հրամանատարներ հայտարարել են, որ ներկայումս Վաշինգտոնի գերակայությունը դիվանագիտությունն է , սակայն ռազմական միջոցը ևս պետք է հասանելի լինի: Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:

Հարավային Կորեայի «Հերալդ» կայքը գրել է, որ ԱՄՆ-ն օրակարգում է պահում ռազմական ուժի կիրառումը:

Մյուս կողմից, Հավայան կղզում ամերիկյան ուժերի հրամանատար Հարի Հարիսը, ով գտնվում է Հարավային Կորեայում, ասել է.«Հյուսիսային Կորեայի առաջնորդի դեմ կիրառելու համար, Վաշինգտոնն ունի դիվանագիտական տարբերակ, սակայն անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ բանակը մեծացնի իր մարտունակությունը»:

Պիտակ