Սուդանում ՌԴ դեսպանին մահացած են գտել
https://parstoday.ir/hy/news/world-i70558-Սուդանում_ՌԴ_դեսպանին_մահացած_են_գտել
Սուդանում Ռուսաստանի դեսպանին մահացած են գտել երկրի մայրաքաղաք Խարթումի իր նստավայրում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 24, 2017 11:09 Asia/Tehran
  • Սուդանում ՌԴ դեսպանին մահացած են գտել

Սուդանում Ռուսաստանի դեսպանին մահացած են գտել երկրի մայրաքաղաք Խարթումի իր նստավայրում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է լուրը: «Ցավով հաղորդում ենք, որ օգոստոսի 23-ին Խարթումում վախճանվել է Սուդանում Ռուսաստանի դեսպան Միրգահաս Շիրինսկին: Խարթումում ռուսական դեսպանության աշխատակիցներից մանրամասն տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո կհայտնենք մեր գործընկերոջ մահվան հանգամանքների մասին»,- տեղեկացրել են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունում:

Շիրինսկին Սուդանում ռուսական դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2013 թվականից:

NEWS.am