Սերգեյ Կիսլյակը` պատժամիջոցների շրջանում ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակը պատմել է, թե ինչպիսին է տեսնում ռուս-ամերիկյան հարաբերություններն ապագայում: Գրում է Russian.rt.com-ը:
«Հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ օրենքները որևէ տեղ ինքնըստինքյան չեն կորչի, դրանք կմնան և կխոչընդոտեն երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման հնարավորությանը` դա հենց այն է, ինչի կարիքը կա», - հայտարարել է Սերգեյ Կիսլյակը CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցի շրջանակներում: Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը նախկինի պես ձգտում է բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, թեև դրանք գրեթե նոր սառը պատերազմի վիճակում են գտնվում: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակն իր առաքելությունը Վաշինգթոնում ավարտել է հուլիսի 22-ին:
Ankakh.com