Օգոստոս 26, 2017 17:52 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան կրկին հրթիռներ է արձակել

Հյուսիսային Կորեան կրկին իրականացրել է հրթիռների արձակում, հաղորդում է BBC-ն: Ամերիկացի զինվորականները հաղորդում են, որ արձակվել է փոքր հեռահարության 3 հրթիռ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ փոքր-ինչ մեղմվեց Փխենյանի հռետորաբանությունն ԱՄՆ-ի հասցեին:

Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեից հայտնել են, որ հրթիռների արձակումը կատարվել է Կանվոնդո շրջանից: Դրանք ընկել են Ճապոնական ծովում: Նշվում է, որ հրթիռներից մեկը պայթել է մեկնարկից անմիջապես հետո:

Ամերիկացի զինվորականներն ընդգծել են, որ հրթիռները չէին կարող վտանգ ներկայացնել Գուամ կղզու վրա գտնվող ամերիկյան ռազմաբազաների համար:   

Օգոստոսի 21-ին ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան սկսել են համատեղ զորավարժություններ, որոնց մասնակցում են հազարավոր զինծառայողներ: Դա առաջացրել է հյուսիսկորեացի առաջնորդի զայրույթը, ով ամերիկացիներին սպառնացել էր դաժան վրեժխնդրությամբ:

Վերջին անգամ միջմայրցամաքային «Խվասոն-14» բալիստիկ հրթիռ էր արձակվել հուլիսի 28-ին:

 

galatv.am/hy/

 

Պիտակ