Սկսվել է սառը պատերազմ 2.0-ը. Զիգմար Գաբրիել
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը կոչ է արել չդիտարկել միջազգային համագործակցությունը որպես «մրցութային արենա»։
«Մենք գտնվում ենք «սառը պատերազմ 2.0»-ի կենտրոնում»,-հայտարարել է գերմանացի սոցիալ-դեմոկրատ նախարարը Bild-ի հետ հարցազրույցում։
Գաբրիելի կարծիքով՝ աշխարհը կանգնած է սպառազինության նոր մրցավազքի շեմին ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում։
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների համար կարևոր է առաջին հերթին պայքարը։ Նրանց համար գլխավոր առաջնահերթություն է հանդիսանում ոչ թե արդարությունն ու օրենքի ուժը, այլ ուժեղի իրավունքը։
«Աշխարհն ասես մրցույթների անցկացման արենա լինի, այնտեղ հարգում են միայն նրան, ով ուժ է ցուցադրում։ Դա վտանգավոր միտում է»,-հավելել է Գերմանիայի փոխկանցլերը։
Խոսելով Բունդեսթագի առաջիկա ընտրությունների մասին, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը մեղադրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պաշտպանական ծախսերի մեծացման հարցով Թրամփին զիջելու մեջ։
«Կարծում եմ՝ դա մեծ սխալ է»,-ընդգծել է նա։
Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 24-ին։
1in.am