Սկսվել է սառը պատերազմ 2.0-ը. Զիգմար Գաբրիել
https://parstoday.ir/hy/news/world-i70828-Սկսվել_է_սառը_պատերազմ_2.0_ը._Զիգմար_Գաբրիել
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը կոչ է արել չդիտարկել միջազգային համագործակցությունը որպես «մրցութային արենա»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2017 08:53 Asia/Tehran
  • Սկսվել է սառը պատերազմ 2.0-ը. Զիգմար Գաբրիել

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը կոչ է արել չդիտարկել միջազգային համագործակցությունը որպես «մրցութային արենա»։

«Մենք գտնվում ենք «սառը պատերազմ 2.0»-ի կենտրոնում»,-հայտարարել է գերմանացի սոցիալ-դեմոկրատ նախարարը Bild-ի հետ հարցազրույցում։

Գաբրիելի կարծիքով՝ աշխարհը կանգնած է սպառազինության նոր մրցավազքի շեմին ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում։

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների համար կարևոր է առաջին հերթին պայքարը։ Նրանց համար գլխավոր առաջնահերթություն է հանդիսանում ոչ թե արդարությունն ու օրենքի ուժը, այլ ուժեղի իրավունքը։

«Աշխարհն ասես մրցույթների անցկացման արենա լինի, այնտեղ հարգում են միայն նրան, ով ուժ է ցուցադրում։ Դա վտանգավոր միտում է»,-հավելել է Գերմանիայի փոխկանցլերը։

Խոսելով Բունդեսթագի առաջիկա ընտրությունների մասին, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը մեղադրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պաշտպանական ծախսերի մեծացման հարցով Թրամփին զիջելու մեջ։

«Կարծում եմ՝ դա մեծ սխալ է»,-ընդգծել է նա։

Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 24-ին։

1in.am